Մայիսի 19-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահությամբ հրավիրվեց Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։ Օրակարգում առանցքային հարցերից էր առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագիծը։
Առողջապահության փոխնախարարը ներկայացրեց նախագծի հիմնական դրույթները։
Սոցիալական գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին կառավարության ներկայացուցիչներին։ Ծավալվեց բուռն քննարկում։
Նիստը կշարունակվի հաջորդ ուրբաթ՝ մայիսի 26-ին։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը մասնակցում էր նիստին որպես հանձնաժողովի անդամ։





Pingback: Եռակողմ նիստի II փուլին ընդունվեցին մի շարք որոշումներ