Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է արհմիությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է արհմիությանը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը հունվարի 25-ին գրություն էր հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին որում, մասնավորապես, հայտնել է նախարարին սոցիալական գործընկերության ու ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին, վկայակոչել է “Բյուջետային համակարգի մասին” ՀՀ օրենքը, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածները, որոնք սահմանում են դրամական պարգևատրումները: Հիշեցնենք, որ նախարարը միանձնյա որոշում էր կայացրել աշխատողների պարգևատրման համար նախատեսված ֆոնդն օգտագործել այլ նպատակով։ Գրության մեջ հիշեցրել ենք նաև, որ թեպետ հոկտեմբերից կնքվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը, այն մինչև օրս չի կիրարկվել։

Փետրվարի 24-ին ստացանք պատասխան գրություն նախարարությունից։ Ցավոք, մեր բարձրացրած խնդրին որևէ հիշատակում չի արվում։ Փոխարենը մեջբերվում են տարբեր օրենքներից հատվածներ, որոնք մենք էինք ի սկզբանե մեջբերել մեր գրության մեջ։ Նշվում է նաև, որ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով նախատեսված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստեր տեղի չեն ունեցել, քանի որ Հանձնաժողովը չի ձևավորվել ռազմական դրության պատճառով։ Այնուամենայնիվ, պատասխան գրության մեջ ասվում է, որ հետագայում նախարարությունն իր աշխատողների աշխատանքային և սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս դրանք կքննարկի նախարարության աշխատողների արհմիության հետ։

Նախարարության պատասխանին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ։

%d bloggers like this: