2020թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱՍՀՆ նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել՝ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ողջ անձնակազմի նախաձեռնությամբ Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներ նաջակցություն կստանան՝ որպես ամանորյա փոքր նվեր մեր աշխատակիցների կողմից։ Միջոցառումն ամբողջությամբ ֆինանսավորվել է նախարարության բոլոր աշխատակիցների դեկտեմբեր ամսվա պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների համար նախատեսված գումարներից»։
Սակայն 2021 հունվարի 18-ին Ազատություն ռադիոկայանին նրա տրված ասուլիսից պարզ դարձավ, որ, փաստորեն, աշխատողների պարգևատրման համար նախատեսված ֆոնդը նախարարը վերը նշված նպատակով օգտագործելու որոշումն ընդունել է միանձնյա։ Ասուլիսի ժամանակ հնչել են նաև պարգևատրումների հետ կապված մի քանի խնդրահարույց արտահայտություններ։
Վերոնշյալի վերաբերյալ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը գրություն է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին, որում, մասնավորապես, հայտնել է նախարարին սոցիալական գործընկերության ու ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին, վկայակոչել է “Բյուջետային համակարգի մասին” ՀՀ օրենքը, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածները, որոնք սահմանում են դրամական պարգևատրումները։
Հուսով ենք, որ արհմիության մտահոգությունները հաշվի կառնվեն նախարարի հետագա պաշտոնավարման ընթացքում։
Գրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։
Pingback: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է արհմիությանը