Ապրիլի 15-ին իր արդեն 8-րդ լիագումար նիստը հրավիրեց Հայաստան-Եվրամիություն Քաղհասարակության պլատֆորմը, որում ներկայացված է Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիության կազմակերպական աշխատանքների մասնագետ Արսեն Իգիթյանը։
Հանդիպման արդյունքներն ամփոփվեցին ընդունված Հռչակագրում, որում տեղ են գտել տարբեր ոլորտներում խնդիրների ու բարեփոխումների ընթացքի հետ կապված դրույթներ։
Մասնավորապես, հռչակագրում նշվում է, որ Հայաստանը պետք է հանրային հատվածի համար բանակցելու լիազորություն ունեցող պետական մարմին սահմանի, որպեսզի քաղծառայողները և պետական աշխատողները կարողանան իրացնել կոլեկտիվ բանակցելու իրավունքը։
Հռչակագրի 30-րդ կետում անդրադարձել է նաև արհմիությունների գործունեությանը միջամտություններին և խոչընդոտումներին։ ժողովրդավարության, մասնակցայնության և սոցիալական արդարության հետագա ամրապնդման համար կարևոր է միջոցներ ձեռնարկել այդպիսի միջամտությունների դեմ և պաշտպանել արհմիությունների անկախությունը։
31-րդ պարբերությունն էլ անդրադառնում է նաև արհմիությունների գործառույթին, նշելով, որ պետությունը պետք է ապահովի, որ արհմիությունները գործեն միայն ներկայացուցչական և բանակցային մանդատի հիմա վրա։
Հայաստանում պետական և համայնքային համակարգում հաճախ են դեպքերը, երբ արհմիությունները ստեղծվում կամ գործում են առանձին, միայն կոնկրետ գերատեսչությունում, չանդամակցելով ճյուղային արհմիությանը, հիմնականում նաև՝ գործելով գործատուի իշխանության ներքո։ Հաշվի առնելով հանրային հատվածի առաձնահատկությունները՝ նման արհմիությունները չեն կարող ներկայացուցչական կամ բանակցային գործառույթ իրականացնել, իսկ դրանք արհմիությունների միակ լեգիտիմ գործառույթներն են։
Քաղհասարակության պլատֆորմը ստեղծվել է համաձայն 2021 թվականին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի (հայտնի է որպես CEPA) և կոչված է մշտադիտարկելու համաձայնագրով ստանձված բարեփումներն ու խորհրդատվություն տրամադրել ՀՀ և ԵՄ կառավարություններին։ Պլատֆորմի կազմում եմ Հայաստանի և Եվրամիության քաղհասարակության, արհմիությունների և գործատուների ներկայացուցիչներ։



