Ինչպես հայտնի է Երևանի ավագանին պատրաստվում է գրեթե երեք անգամ թանկացնել Երևանի հանրային տրանսպորտի գինը։
Պարզելու համար, թե որքանով են իրականում ուղևորների վճարած գումարները “հասնում” քաղաքային բյուջե, հարցում ուղղեցինք քաղաքապետարանին, հետաքրքրվելով, թե որքան գումար է մտնում է բյուջե՝ համապատասխանաբար մետաղադրամների համար նախատեսված տուփերով, վարորդների կողմից դրամարկղ վճարած միջոցներից, և տոմսերից։
Հարցման պատասխանից երևում է, որ վերգետնյա համայնքապատկան տրանսպորտում հունվար ամսվա մեկ օրվա կտվածքով հավաքագրվել է մոտ շուրջ 160 000 ուղևորի կողմից վճարված ուղեվարձը։ Միևնույն ժամանակ, քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյայի կողմից հնչեցրած տվյալներով վերգետնյա տրանսպորտը օրական կտրվածքով տեղափոխում է մոտ 550 000 ուղևոր։
Պատասխանից կարելի է հետևություն անել, որ ուղևորների շուրջ մեկ երրորդի վճարած ուղեվարձն է “տեղ հասնում”, իսկ երկու-երրորդը մնում է վարորդների մոտ և չի հասնում բյուջե։
Տրամադրված տեղեկություններում նաև նշվում է, որ տեղադրված տոմսային վալիդատորներից օգտվում է միայն ուղևորների չնչին մասը՝ 0․2-ից 0․5 տոկոսը։

Pingback: Որքանով է ներդրվել Երևանի տոմսային համակարգը (LIVE)