Արհմիության առաջարկները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Արհմիության առաջարկները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Փետրվարի 13-ին կայանալիք Երևանի ավագանու նիստում ընդգրկվել էր որոշման նախագիծ, որով սահմանվում էր Երևանի քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը և դրանում ներառված տոմսերի տեսակներն ու արժեքները։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն ուսումնասիրեց նախագիծը, ինչպես նաև միջազգային փորձը և իր դիտարկումներն ու առաջարկները ներկայացրեց քաղաքապետին։

Առաջարկել ենք, մասնավորապես, տարանջատել իրարից որոշակի քանակով ուղևորությունների տոմսը և որոշակի ժամանակահատվածի համար տոմսը, համարելով, որ դրանք կոնցեպտուալ տարբեր են և մեկտեղել չի կարելի։

Մեկանգամյա ուղևորության տոմսի արժեն առաջարկել ենք սահմանել ոչ ավելին քան 150 դրամ՝ հաշվի առնելով բազմաթիվ քաղաքներում ընդունված փորձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի և տոմսի գնի միջև կապը հաշվի առնելով։

Առաջարկներն ամբողջությամբ՝ այստեղ։

Մարտի 12-ի ավագանու նիստում որոշումն ընդունվեց։ Թեպետ որոշակի առաջարկներ հաշվի էին առնվել, սակայն մեկանգամյա տոմսի թանկացումը մնաց ամփոփոխ։ Կարդացեք նաև՝ արհմիության բաց նամակը Սուրեն Գրիգորյանին (pending)։

Իսկ մարտի 21-ին քաղաքապետարանից ստացանք համառոտ գրություն ի պատասխան մեր առաջարկների։ Դրա բովանդակությունն այդքան էլ ակնհայտ չէ։

4 Comments

  1. Pingback: Որքան է կազմում ուղեվարձի ստվերը հանրային տրանսպորտում

  2. Pingback: Հայտարարություն տրանսպորտի թանկացման վերաբերյալ

  3. Pingback: Որքանով է ներդրվել Երևանի տոմսային համակարգը (LIVE)

  4. Pingback: Հայտարարություն Երևանում տրանսպորտի սպասվող թանկացման մասին

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading