Ժամանակակից հանրային ծառայությունների խնդիրները քննարկվեցին Բեռլինում

Ժամանակակից հանրային ծառայությունների խնդիրները քննարկվեցին Բեռլինում

Ապրիլի 29-ին և 30-ին Բեռլինում՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գրասենյակում քաղաքում ավելի քան 50 արհմիությունների ներկայացուցիչներ հանդիպեցին քննարկելու հանրային ծառայությունում թվայնացումը, արհեստական բանականությունը և ժամանակակից աշխարհում աշխատավայրերի այլ տեխնոգեն փոխակերպումները։

Պոտսդամի համալսարանի պրոֆեսոր Սաբին Քուլմաննը ներկայացրեց հետազոտություն՝ եվրոպական տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմիններում թվայնացման և թվային փոխակերպման հետ կապված։ Կենտրոնական պետական կառավարման մարմինները հաճախ չեն օգնում ՏԻՄ-երին թվայնացման հարցում, ինչի պատճառով վերջիններիս կողմից քաղաքացիներին տրամադրած ծառայությունները պատշաճ մակարդակի չեն։ Ներկայացվեցին նաև առանձին երկրների վերաբերյալ հետազոտություննր, իսկ մասնակիցներն ունեցան խմբային և թիրախային քննարկումներ։

Աշխատաժողովին ներկա էր Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։ Նա իր խոսքում նշեց Հայաստանում արդյունավետ սոցիալական գործընկերության համակարգի բացակայության, և կոլեկտիվ պայմանագրերի համակարգի գրեթե իսպառ բացակայության մասին, որը լուրջ խոչընդոտ է հանրային ծառայության ժողովրդավար ու գիտահեն մոդեռնիզացման համար, քանի որ աշխատանքի թվային փոխակերպումները տեղի են ունենում առանց աշխատողների ներկայացուցիչների հեռ խորհրդակցությունների։ Այնինչ, հանրային ծառայության արդյունավետ փոխակերպման հետ կապված փորձագիտական պատշաճ կարողություններ առկա են միայն արհմիությունների մոտ։ Առանց ընդգրկուն սոցիալական երկխոսության ներդված բարեփոխումները ոչ միայն կարող են բացասաբար անդրադառնալ աշխատողների ու հանրային ծառայությունների որակի վրա, այլև լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ծախս գեներացնել պետության ու համայնքների համար։ Նա նշեց, մի շարք բարեփոխումներ, ինչպիսիք են աշխատանքային պայմանագրերի թվայնացումը, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը, տրանսպորտի տոմսային համակարգը ձախողվել են, կամ պետությունը ստիպված է եղել ներդնելուց կարճ ժամանակ հետո նորից վերանայել դրանք, և դա տեղի ո ունեցել հենց այն պատճառով, որ հաշվի չեն առնվել արհմիությունների կողմից ներկայացված փորձագիտական խորհուրդները։ Հավելեց նաև, որ աշխատանքային իրավունքների ու անձնական տվյալների պաշտպանության հետ կապված թույլ և ոչ պատշաճ վերահսկվող նորմերը պարարտ հող են ստեղծում, որպեսզի թվային գործիքները պետության ու հանայնքների կողմից օգտագործվեն ոչ այնքան ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու, այլ աշխատողներին հետևելու և վերջիններիս հսկելու համար։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading