Լիտվայի արհմիության պատվիրակության այցը Հայաստան

Լիտվայի արհմիության պատվիրակության այցը Հայաստան

Ապրիլի 18-20-ը Հայաստանում էր Լիտվայի պետական և բյուջետային կազմակերպությունների աշխատողների ճյուղային արհմիության պատվիրակությունը։

Եռօրյա այցի շրջանակներում Լիտվայի արհմիությունների ներկայացուցիչները հանդիպում ունեցան Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահության անդամների հետ, քննարկեցին երկու երկրներում արհմիությունների և սոցիալ-տնտեսական խնդիրները, փոխանակվեցին փորձով։

Այնուհետև Լիտվայի արհմիության պատվիրակությունը հանդիպեց Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում փոխանակվեցին մտքերով արհմիությունների և կոլեկտիվ բանակցությունների մասին օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։ Ազգային ժողով այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց նաև Ազգային ժողովի թանգարան։

Լիտվայի արհմիութենականները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, Երևանի տեսարժան վայրերին, այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանք, համտեսեցին հայկական խոհանոցի ուտեստները։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ղեկավար արհմիության մարմնի անդամները փոխանակման այցով մեկնել էին Լիտվա։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading