Արհմիության ղեկավար կազմը փոխանակման այցով մեկնեց Վիլնյուս

Արհմիության ղեկավար կազմը փոխանակման այցով մեկնեց Վիլնյուս

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ղեկավար մարմնի անդամները փոխանակման ծրագրի շրջանակներում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ն այցելեցին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս: Փոխանակման այցը հնարավոր դարձավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության և Լիտվայի քաղծառայողների, բյուջետային հիմնարկների և պետական հաստատությունների նախագահներ Անահիտ Ասատրյանի և Իռենա Պետրայտիենեյի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:

Եռօրյա այցի ընթացքում հայկական պատվիրակության անդամներին հյուրընկալեց Լիտվայի քաղծառայողների, բյուջետային հիմնարկների և պետական հաստատությունների աշխատողների ճյուղային արհմիությունը: Պատվիրակությունը ծանոթացավ Լիտվայի արհմիության գործունեությանը, խնդիրներին, Լիտվայի օրենսդրական յուրահատկություններին, արհմիութենակաները փոխանակվեցին փորձով, հանդիպումներ ունեցան նաև Լիտվայի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի և Լիտվայի Սեյմի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավորների հետ: Շրջայց ունեցան Լիտվայի Սեյմում (խորհրդարանում), ծանոթացան սովետական ռեժիմից Լիտվայի անկախացման պատմությանը և քաղաքականության մշակման գործընթացներին։

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները ծանոթացան նաև Լիտվայի մշակույթին և Վիլնյուս քաղաքին, մասնակցեցին ժամանցային միջոցառումներին:

One comment

  1. Pingback: Վիճակագրական կոմիտեի արհմիության նիստը

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading