Արհմիությունները և հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել պետական գնումների վերաբերյալ

Արհմիությունները և հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել պետական գնումների վերաբերյալ

Պետական գնումների գործընթացները աշխարհի արհմիություների գործունեության հիմնական հարցերից մեկն են համարվում, քանի որ մի կողմից պետական գնումները այն ոլորտն է, որը ավանդաբար ավելի է հակված կոռուպցիոն ռիսկերի, իսկ մյուս կողմից պետական գնումների միջոցով է, որ մեր բոլորիս հարկերով ձևավորված գումարները բյուջեից տրվում են երրորդ կողմի։ Արհմիությունների ու հասարակական կազմակերպությունների գործունեության ոլորտներից մեկն է աշխատել, որպեսզի պետական գնումները լինեն առավել արդյունավետ, և հանրային փողերը ծառայեն հնարավորինս դրական կերպով և նպաստեն հանրային բարօրությանը։

Եվրոպային հանրային ծառայությունների արհմիությունը (EPSU), որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը, մի շարք եվրոպական արհմիությունների ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարություն է տարածել հանրային փողերի էֆեկտիվ օգտագործման և կենսակայուն պետական գնումների վերաբերյալ՝ ճգնաժամից դուրս գալու համատեքստում։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։

Որպես սոցիալական, բնապահպանական, գործարար և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ ՝ մենք ողջունում ենք անցյալ շաբաթ Եվրոպական Խորհրդի Եզրակացություններն այն մասին, թե ինչպես պետական գնումների արդյունավետ կանոններն ու պրակտիկան, զուգորդված պետական ​​ծախսերի ավելացման հետ, կարող են արագացնել COVID-19 ճգնաժամից տնտեսական վերականգնումը և հանգեցնել կայուն և ավելի դիմացկուն տնտեսության։

«Պետական ​​գնումների տրանսֆորմացիոն ուժը» առավելագույնի հասցնելու համար, ցանկացած պետական պայմանագիր, որը ֆինանսավորվում է ԵՄ-ից կամ ազգային  վերականգնման և կայունության ֆոնդերից  պետք է իրապես նպաստի կենսակայունությանը։ Սա է համարվում հանրային փողերի ամենաարդյունավետ օգտագործումը։ 2014թ․ -ի պետգնումների մասին Եվրոպական դիրեկտիվները առաջին քայլն էին պետական գնումների գործընթացում սոցիալական և բնապահպանական կենսակայունության ստանդարտների խթանման համար, սակայն դիրեկտիվների դրական կողմերի ներդնման պրոցեսը բավական դանդաղ է ընթացել։ Այնուամենայնիվ, մենք տեսել ենք բավական դրական  նախաձեռնություններ պետական ​​մարմինների, սոցիալական գործընկերների և այլոց կողմից, ինչը վկայում է առաջընթացը հնարավոր է։

Եվրոպական խորհրդի եզրակացությունները շատ լավ և տեղին հիշեցնում են, որ պետական ​​մարմինները պետք է որդեգրեն հավակնոտ  և հետևողական միջոցներ՝ ուղղված պետական գնումներում սոցիալական ու բնապահպանական կենսակայունության կոմպոնենտին։ Այժմ ժամանակն է մշակել կենսակայունության տեսակետից պարտադիր թիրախային նպատակներ ու պարտավորություններ պետական ​​գնումների ոլորտում։

Այսօր, COVID-19 ճգնաժամի պայմաններում առավել հրատապ է, որ յուրաքանչյուր պետական ​​պայմանագիր, որը կֆինանսավորվի Եվրոպայի կամ ազգային ծրագրերի ու բյուջեների կողմից, կարողանա օգտագործվել որպես լծակ` չարաշահող գործելակերպը կանխելու և մարդկանց ու մոլորակի վերականգնումը արագացնելու համար։

Պետական ​​ծախսերը պետք է համակարգորեն խթանեն մեր համընդհանուր առաջնահերթությունների առաջխաղացումը, ներառյալ՝ Եվրոպական Կանաչ Պայմանագրի (European Green Deal), Սոցիալական տնտեսության գործողությունների ծրագրի, Սոցիալական իրավունքների Եվրոպական Հիմնասյուների (EPSR), Եվրոպական հաշմանդամության ռազմավարության, Կլիմայի Փարիզյան Համաձայնագրի, ԵՄ 2050 անածխածին կյանքի նպատակի և Կայուն Զարգացման Ծրագրերի առաջխաղացումը։

Մենք հորդորում ենք ԵՄ-ին, ինչպես նաև առանձին կառավարություններին ու ՏԻՄ-երին հավակնոտ կերպով իրագործել նոյեմբերի 25-ի Եվրոպական Խորհրդի եզրակացությունները և օր առաջ ներդնել «կենսակայունը գնելու» Գործողությունների Ծրագիր, սահմանելով կոնկրետ պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն պետական գնումների մրցույթներին մասնակցող ընկերությունները, որպեսզի պետգնումների նախապատվությունը տրվի ավելի կենսակայուն մասնակիցներին։ Համապատասխան սոցիալական և բնապահպանական կազմակերպությունները պետք է պատշաճ կերպով ներգրավված լինեն պետական տենդերների պահանջները սահմանելու և մատակարարների, ծառայություններ մատուցող ընկերությունների ու կապալառուների ընտրության հարցում:

Գործողությունների Ծրագրերը պետք է պարունակեն.

  • Թափանցիկության, վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի դրույթներ: Դրանք կենսական նշանակություն ունեն որպեսզի կանխեն պետական հովանավորչությունը, կանխեն հանցավոր կազմակերպությունների, հարկերից խուսափողների, փոխկապակցված և կեղծ ընկերությունների, ինչպես նաև ուղղակիորեն կամ արդյունաբերական շղթաներում բնապահպանական, սոցիալական, աշխատանքային ու մարդու իրավունքները չհարգող ընկերությունների կողմից պետական գումարներ ստանալու հեռանկարը   
  • Գաղտնիության պահանջների օգտագործման սահմանափակումներ: Պետական գնումների արագ ընթացակարգերի կամ մեկ անձից գնումների դեպքում հարկավոր է ավելի շատ հասարակական վերահսկողության, այլ ոչ պակաս, և կնքվող պայմանագրի մանրամասները պետք է լինեն հրապարակային:
  • Դրույթներ `ապահովելու համար, որ պետական ​​մարմինների կողմից անմիջականորեն մատուցվող ծառայությունները չդրվեն վաճառքի, զուտ միայն աշխատուժի ծախսերը կրճատելու և սոցիալական պարտավարություններից խուսափելու համար
  • Կանոններ, որոնք երաշխավորում են, որ պետական գնումների մրցույթներում կարող են հաղթող ճանաչվել միայն այնպիսի ընկերություններ, որոնք.
  • հարգում են սոցիալական ու աշխատանքային օրենսդրությունը և կոլեկտիվ պայմանագրերը
  • համապատասխանում են բնապահպանական չափանիշներին
  • ազնիվ են իրենց հարկային և սոցիապահովության գործառույթների մեջ և չունեն դուստր ձեռնարկություններ կամ բաժնետերեր այնպիսի երկրներում, որոնք գտնվում են հարկային ապաստարաններում (կամ այլուր, եթե դա արվում է հարկային պատասխանատվությունըտ թուլացնելու նպատակով)
  • արդյունավետ միջոցներ են ձեռնարկում իրենց ողջ ենթակապալառուների և մատակարարման ու փոխկապցված շղթաներում՝ խարդախության պրակտիկաները կանխելու, մեղմացնելու և / կամ շտկելու համար
  • չեն ցուցադրում շուկայական գիշատիչ պահվածք, այսինքն ՝ չունեն անարդար և ոչ էթիկական հիմքերով շուկայում գերակայություն ձեռք բերելու վարքագիծ
  • Դրույթներ, ըստ որի պետական գնումներում նախապատվությունը պետք է տրվի միայն այն ընկերություններին, որոնք արագացնում են սոցիալական և էկոլոգիական արդար անցումը, այսինքն` այնպիսի ընկերություններին, որոնք.
  • տրամադրում են ավելի շատ օգտագործված կամ կենսակայուն ու արդար մեթոդով արտադրված ապրանքներ ու ծառայություններ,
  • ունեն բնապահպանական նպատակակետեր (օրինակ ՝ դառնալ չեզոք ածխածնային կամ դառնալ ավելի վերամշակող)
  • հրապարակային հայտարարագրում են շահույթը և հարկային վճարումները,
  • ներդրում են կատարում՝ իրենց շահույթի մեծ մասը օգտագործելով,
  • հանդիսանում են գործատուների միության անդամ
  • իրենց աշխատողներին առաջարկում են երկարատև ուսուցման ու վերապատրաստման հնարավորություններ,
  • առաջարկում են որակյալ վերապատրաստման և ներգրավման ծրագրեր երիտասարդ աշխատողներին
  • առաջարկում են կայուն աշխատանք, և օգտագործում են անժամկետ աշխատանքային պայմանագրեր
  • նախատեսում են ներառական քաղաքականություն հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական ռիսկի տակ գտնվող անձանց ընդգրկման համար
  • պատասխանատվություն են կրում իրենց կապալառու և փոխկապակցված ընկերություններում սոցիալական ու բնապահպանական խախտումների համար
  • Դրույթներ, որոնք սահմանափակում և հստակ պահանջներ են դնում ընկերությունների ենթակապալառուների և մատակարարման շղթաների վերաբերյալ, այսինքն ՝ ոչ միայն ենթակապալառուների լիարժեք թափանցիկություն, բայց ենթա-պայմանագրերի թվի հնարավոր կրճատում, բայց նաև գործունեության բարեխղճության և պատասխանատվության հետ կապված պարտավորություններ  պատշաճ ուշադրության և համատեղ պատասխանատվության պահանջներ:
  • Հստակ դրույթներ` ընկերությունների սոցիալական և բնապահպանական կենսակայունության համապատասխանությունը մշտադիտարկելու և  վերահսկելու համար, և ստացված արդյունքները հրապարակելու համար։ Որոշ ոլորտներում հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել մատակարարման շղթաներին և հետագա ու շարունակական բարելավումներ պահանջել մատակարարներից:
  • Դրույթներ՝ միտված ուժեղացնելու կենսակայուն պետական գնումների կարողություններն ու ռեսուրսները:

Պետական ​​գնումները տեղի չեն ունենում վակուումում: Որոշումները, որոնք կայացվում են  պետական ​​գնումներից առաջ (ինչու, ինչ նպատակով, ինչ այլընտրանքներ կան) և դրանցից հետո (ինչ ազդեցություն, ինչ արդյունքներ են լինելու) հավասարապես կարևոր են: Պետգնումների ռազմավարությունները պետք է ինտեգրվեն սոցիալական ու բնապահպանակլան կենսակայունության զարգացման վերաբերյալ համընդհանուր ու միասնական պետական քաղաքականության մեջ։ Սա առաջին հերթին պահանջում է լավ կառավարում, ինչպես նաև հարգանք՝ հիմնարար իրավունքների, ժողովրդավար ու մասնակցային քաղաքականության մշակման հանդեպ։

Պետգնումների ռազմավարությունները պետք է մշտադիտարկվեն, գնահատվեն և պարբերաբար հրապարակվեն։ Այս ամենի համար անհրաժեշտ է ներդնել հատուկ մեխանիզմներ և նախատեսել հատուկ ֆինասնավորում։

Հայատարարությամբ հանդես եկած կազմակերպությունները՝

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading