Սույն թվականի նոյեմբերի 10-ին կայացավ ՀՀ Վիճակագրական կոմիտեի արհմիության ղեկավար մարմնի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին արհմիության շուրջ 50 անդամներ։ Նիստին հրավիրված էր և մասնակցեց նաև Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
ՎԿ արհմիության նախագահ Մարգարիտա Պետրոսյանը ներկայացրեց նախորդ ինը ամիսներին կատարված աշխատանքը, ամռանը կազմակերպված կոլեկտիվի երկօրյա հանգիստը, պատմեց Ճյուղային արհմիության պատվիրակության կազմում Լիտվա այցի մասին, Լիտվայի պետական հիմնարկների արհմիության հետ համագործակցության և Լիտվայի սեյմի անդամների հետ հանդիպման մասին, ինչպես նաև արհմիության ներկայացուցիչների ճյուղային միության կազմակերպած միջոցառումներին և սեմինարներին մասնակցության մասին, ճյուղային արհմիության համագումարի և այլն։
Մարգարիտա Պետրոսյանը հատուկ նշեց Արցախից բռնի տեղահանված մի քանի ընտանիքներին ՎԿ արհմիության կողմից տրամադրված աջակցության մասին, շնորհակալություն հայտնեց բոլոր աջակցած աշխատակիցներին և կարևորեց կոլեկտիվի միասնությունը՝ հատկապես նման հարցերում։
Մասնակիցներից մի քանիսն առաջարկեցին չդադարել օգնել տվյալ ընտանիքներին և նրանց երեխաներին՝ տրամադրելով նաև Նոր տարվա հանդեսների տոմսեր։
Անահիտ Ասատրյանը ներկայացրեց ճյուղային արհմիության կողմից կատարված աշխատանքը՝ հիմնականում անդրադառնալով եռակողմ սոցիալական գործընկերության առկա իրավիճակին և արհմիության կողմից օրենսդրական փոփոխությունների շրջանակում արված առաջարկներին ։ Անդրադարձ կատարվեց Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխություններին։
Քննարկվեցին նաև կազմակերպական և այլ հարցեր։






