Category: <span>Նորություններ</span>

Միասնական սոցիալական ծառայության կազմավորման վերաբերյալ

Համաձայն ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ 2021թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայությունը, որին բացի սոցիալական ապահավորության ծառայության լիազորություններից վերապահվել է նաև զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների լիազորությունները։

Կառավարությունն այնուամենայնիվ հավանություն տվեց Ամանորյա տոների չեղարկմանը

2021թ․ ապրիլի 15-ին ՀՀ կառավարությունը, խախտելով օրենքը և ժողովրդավարության բոլոր սկզբունքները, հավանություն տվեց Ամանորյա ու Սուրբ Ծննդյան տոների չեղարկման մասին օրենսդրական նախագծին։

Կառավարությունն օգնում է «ՎՏԲ»-ին հավելյալ շահույթ ստանալ թոշակառուների հաշվին (թարմացված)

Մարտի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՎՏԲ բանկի կողմից կատարվող գործողությունները դուրս են նախարարության լիազորությունների շրջանակներից և խորհուրդ է տվել դիմել ՎՏԲ բանկ։

Վերա-համայնքայնացման (ռե-մունիցիպալիզացիայի) մասին հետազոտությունն այժմ հասանելի է հայերեն

Հայաստանի պետհիկմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կողմից Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) աջակցությամբ լույս է տեսել The Transnational Insitute-ի կողմից մշակված “Ապագան հանրային է․ դեպի հանրային ծառայությունների ժողովրդավար տնօրինում” գրքի ամփոփագրի հայերեն տարբերակը։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության ներկայացուցիչները մասնակցեցին ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի Հանձնաժողովի 65-րդ նստաշրջանին (CSW65)

2021թ․ մարտի 15-ից 26-ը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության ներկայացուցիչներ Անահիտ Ասատրյանը և Արսեն Իգիթյանը, Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի (Public Service International — PSI) պատվիրակության կազմում հեռավար կերպով մասնակցեցին ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի Հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի (CSW65) մի շարք միջոցառումներին։ Նստաշրջանի այս տարվա թեման է՝ «Կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հանրային կյանքում որոշումների ընդունմանը, ինչպես նաև գենդերային հավասարության ու բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացման նպատակով բռնության վերացումը»:

Երևան քաղաքի ավագանու անդամ Անահիտ Ասատրյանի ելույթը COVID -19 պանդեմիայի տարելիցին

Երևան քաղաքի ավագանու անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի ելույթը COVID-19 համավարակի սկսվելուց մեկ տարի անց՝ հանրային ծառայությունները վերագնահատելու մասին։ Անահիտ Ասատրյանը, որպես Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Unions EPSU) գործադիր կոմիտեի անդամ, ընթերցեց արհմիության գործադիր կոմիտեի հայտարարությունը։

Պետական կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ արհմիության առաջարկությունները չեն ընդունվել

Մարտի 1-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ Ինչպես նշում է նախարարությունն իր Ֆեյբուքյան էջում և Նախագծի հիմնավորման մեջ, նախագծով «նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից»։

Կառավարությունը հերթական անգամ անտեսում է սոցիալական գործընկերներին, մեծարում ներդրումները՝ միաժամանակ վիրավորելով աշխատողների մեծ մասին

Գրության մեջ առաջարկել էինք նախաձեռնել քննարկումներ սոցիալական գործընկերների հետ՝ վերամշակելու համար ընդունված օրենքը, մասնավորապես առաջարկել էինք նաև զինծառայողների ապահովագրության համար պահանջվող ծախսերը հոգալու նպատակով վերանայել սոցիալապես անարդար հարկային քաղաքականությունը, իսկ պետական եկամուտները «հիմնադրամների դաշտից» տեղափոխել «պետական դաշտ»։

Հարգել արհմիության իրավունքները, կոլեկտիվ բանակցություները, սոցիալական երկխոսությունն ու ժողովրդավարությունը․ կոչ են անում Եվրոպայի արհմիությունները

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) hյուսիսային և արևելյան Եվրոպայի երկրներում անդամ կազմակերպությունները, մարտի 3-ին կայացած հեռավար տարածաշրջանային հանդիպման արդյունքներով իրենց մտահոգությունները հայտնեցին տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Իրավիճակը բացասական է գնահատվում Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում և Ուկրաինայում։

COVID-19 համավարակը մեկ տարի անց. հանրային ծառայությունները վերագնահատելու անհրաժեշտություն կա

Մեկ տարի առաջ այս օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց COVID-19-ի գլոբալ համավարակի մասին: Վերջին տարին ի ցույց դրեց հանրությունների ուժեղ և թույլ կողմերը: Եվրոպայում ի հայտ եկավ հանրային առողջապահական համակարգի ողջ փխրունությունը և նման ճգնաժամին արձագանքելու իսպառ անկարողնությունը: Բայց ողբերգալին այն է, որ սա բոլորովին անակնկալ չէր։