Մայիսի 1-ին պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներն անցկացրեցին երթ

Մայիսի 1-ին պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներն անցկացրեցին երթ

Աշխատանքի օրը՝ Մայիսի 1-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության շուրջ 500 անդամներ Հայաստանի տարբեր մարզերից Երևանում քայլերթով ցույց տվեցին իրենց համերաշխությունն աշխատող համայնքի հետ և բարձրաձայնեցին իրենց խնդիրները։ Քայլերթն ուղեկցվեց “Մարդը գերագույն արժեք է“, “Հանրային ծառայողը առաջնագծում“, “Մեզ պետք է սոցիալական երկխոսություն“, “Սոցիալական արդարություն“, “Ոչ 300 դրամին“, “Պետական աշխատողների վարձատրության բարձրացում“, “Հարկային համահարթեցումը մեծացնում է անհավասարությունը” և այլ կարգախոսներով։

Երթը մեկնարկից առաջ ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը դիմեց աշխատողներին՝ մատնանշելով պետական համակարգի աշխատողների խնդիրները։

Մասնավորապես նշեց, որ պետական աշխատողների արհմիությունը մինչև հիմա չունի սոցիալական երկխոսության իրավունք, քանի որ չունի սոցիալական գործընկեր, իսկ միայն սոցիալական երկխոսության միջոցով է հնարավոր հասնել աշխատողների համար ավելի լավ կյանքի։ Ընդգծեց, որ պետական աշխատողները կարևոր դեր ունեն պետությունում և անկախ նրանից, թե ով է իշխանության՝ հանրային ծառայությունը միշտ լինելու է, պետք է կայանա, դառնա մասնագիտական ծառայություն և չլինի քաղաքականացված։ Խոսեց նաև այն մասին, որ պետական պաշտոնյա-ղեկավարների մի մասը կամ թույլ չի տալիս միավորվել արհմիությունում, կամ էլ թույլ չի տալիս, որ կազմակերպությունում գործող արհմիությունը մեր ընտանիքի անդամ դառնա։ Նման արհմիությունների անդամները պետք է հասկանան, որ դրանք հիմնականում դեղին արհմիություններ են և արհմիության անվան տակ այլ գործունեություն են իրականացնում։ Հիշեցրեց նաև աշխատողների միջազգային համերաշխության մասին և երթի մասնակիցներին փոխանցեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Ղուդրիաանի ուղերձը։

Արհմիութենականներն այնուհետև երթով քայլեցին դեպի Հանրապետության Հրապարակ։

Երթից հետո արհմիության անդամները շարունակեցին տոնել մայիսի 1-ը ոչ ֆորմալ միջավայրում՝ ներկա գտնվելով կինոդիտման։

Անահիտ Ասատրյանի՝ լրատվամիջոցներին տրված հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

Երթի տեսանյութը հասանելի է ստորև

Ստորև մամուլի անդրադարձն է մեր մայիսմեկյան երթի վերաբերյալ՝

E-press: https://epress.am/2024/05/01/armenia_workers_mayday.html 

Armenpress: https://armenpress.am/arm/news/1136120/ 

Առավոտ՝ https://www.aravot.am/2024/05/01/1416256/

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading