Մայիսի 1-ը արհմիութենականներն անցկացրեցին միասին

Մայիսի 1-ը արհմիութենականներն անցկացրեցին միասին

2 տարի ընդհատումից հետո Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների միության անդամների համար կազմակերպվեց ավանդական մայիսմեկյան կինոդիտումը։ Այս անգամ արհմիութենականները դիտեցին “Կորած քաղաքը” ֆիլմը Մոսկվա կինոթատրոնում։

Դիտումից առաջ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը խոսքով դիմեց հավաքվածներին։ Նա հույս հայտնեց, որ հետագայում կվերականգնվի նաև երթով փողոց դուրս գալու ավանդույթը, արհմիութենականներին ներկայացրեց արհմիությունների ձեռքբերումները, ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի նոր լիազորությունների, տեղի ունեցող Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների և սպասվող “Արհեստակցական միությունների” մասին օրենքի բարեփոխումների մասին։ Արհմիության անդամներին հորդորեց լինել հետևողական և ակտիվ՝ նշված փոփոխությունների քննարկումներին մասնակցելու և արհմիությունների շահերը առաջ տանելու համար։

Ելույթն ամբողջությանբ հասանելի է ստորև։

%d bloggers like this: