Արհմիությունը որպես ժողովրդավարության հիմնաքար

Արհմիությունը որպես ժողովրդավարության հիմնաքար

Մայիսի 4-ից 5-ը Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Սոլիդարիթի Սենթր կազմակերպության աջակցությամբ անցկացրեց սեմինար՝ “Արհմիությունը որպես ժողովրդավարության հիմնաքար” թեմայով։

Սեմինարին պետական և համայնքային հատվածի աշխատողները սովորեցին արհմիության հիմունքներն ու խնդիրները, դրա իրավունքները, լիազորությունները և սոցիալական գործընկերության պատմությունը, արհմիությունների կառուցվածքը, կոլեկտիվ բանակցությունների էությունը։ Այնուհետև արհմիութենականները կիրառեցին կոլեկտիվ բանակցությունների մասին ստացված գիտելիքները գործնական առաջադրանքի՝ դերային խաղերի միջոցով։

Երկօրյա սեմինարը նախատեսված էր նախկինում նման ուսուցողական միջոցառումների չմասնակցած արհմիության անդամների համար։ Սեմինարը վարեցին նաև Սոլիդարիթի սենթր կազմակերպության կողմից նախաձեռնված դասընթացավարների դասընթացն (ToT) անցած թրեյներները։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading