Սոցիալական երկխոսությունը կառավարությունների, գործատուների և աշխատողների ներկայացուցիչների (ասել է թե՝ սոցիալական գործընկերների) միջև ցանկացած տիպի բանակցություններ, խորհրդատվություններ և ընդհանրապես ինֆորմացիայի փոխանակում ու քննարկումներ՝ կապված տնտեսական և սոցիալական քաղաքականության հետ:
Սոցիալական երկխոսությունը լինում է՝
- Եռակողմ կամ երկկողմ ֆորմատով;
- Ֆորմալ, ինստիտուցիոնալիզացված կամ ավելի հաճախ՝ այս երկուսի համադրությամբ;
- Համապետական, տարածքային կամ կազմակերպության մակարդակով;
- Ոլորտային, համընդհանուր, կամ դրանց համակցմամբ:
Սոցիալական երկխոսության հիմնական նպատակը աշխատանքային աշխարհի շահառուների միջև ժողովրդավարական ներկայացուցչության և կոնսենսուսի ստեղծումն ու առաջխաղացումն է:
Որպեսզի սոցիալական երկխոսությունը աշխատի, պետությունը չի կարող լինել պասիվ: Նույնիսկ եթե այն ուղղակի մասնակից չի հանդիսանում տվյալ պրոցեսում, այն պիտի ստեղծի կայուն քաղաքական և քաղաքացիական մթնոլորտ, տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը երկխոսության պրոցեսին՝ ստեղծելով իրավական, ինստիտուցիոնալ և այլ շրջանակներ, որոնք կապահովեն երկխոսության էֆեկտիվությունը:
Երկխոսություն արհմիության հետ









