Նախորդ տարվանից սկսվել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր կքնելու նպատակով բանակցությունները, որի նպատակով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում ձևավորվել է աշխատանքային խումբ։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել՝ կոլեկտիվ պայմանագրում ներառվող դրույթների վերաբերյալ։
Մասնավորապես, առաջարկել ենք դրույթներ կապված պետական աշխատողների համար ոլորտային սոցիալական երկխոսության ինստիտուտի ներդրման վերաբերյալ, իսկ քանի որ այն դեռ ներդրված չէ՝ պետական աշխատողների համար մի շարք արտոնությունների սահմանման վերաբերյալ։
Քանի որ առաջարկները դեռևս չեն ընդունվում դրանք ներկայացրել ենք նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչություններին՝ ակնկալելով առաջարկների առաջխաղացումը։
Գերատեսչությունների զգալի մասը մեր գրությունները վերահասցեավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Մի մասն էլ պատասխանել է, որ առաջարկներն ի գիտություն են ընդունվել։ Քաղաքացիական ծառայության գրասենյակն ի պատասխան մեր առաջարկների ուղարկել է գրություն, որում մեր առաջարկների չորսի վերաբերյալ կարծիք է հայտնվում։

Pingback: Նախագահության նիստ Հանրային ծառայության օրվան ընդառաջ