Հունիսի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահության 6-րդ նիստը։
Նախագահության անդամները քննարկեցին Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագծի շուրջ ծավալված իրավիճակը, վերջերս ձևավորված Երիտասարդական Խորհուրդը, ՀՀ — ԵՄ Քաղհասարակության հարթակում կատարված աշխատանքները, ինչպես նաև Հանրային Խորհրդի ձևավորումն ու դրանում քննարկվող հարցերը, քանի որ արհմիությունը Հանրային Խորհրդում ունի ներկայացուցիչ։
Նախագահությունը քննարկեց նաև Հանրային ծառայության օրվա հետ կապված անելիքներն ու կազմակերպվելիք միջոցառումները։





