Եռակողմ քննարկումներ՝ Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական” փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Եռակողմ քննարկումներ՝ Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական” փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիության Խորհուրդը սեպտեմբերի 9-ին տարածել էր հայտարարություն, որով դեմ էր արտահայտվել ՀՀ Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով սահմանված «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի փոփոխություններին, որոնց համաձայն հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր ոլորտների չպատվաստված աշխատողները սեփական ֆինանսական միջոցներով պարտավոր են 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։

Դրանից հետո, հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Վարչապետն իր ելույթում անդրադարձել  է առաջընթաց չունեցող պատվաստման գործընթացին, հորդորել է ամեն լծակ օգտագործել և “եթե պետք է օրենքներ ընդունել”, որպեսզի պատվաստման գործընթացը առաջ ընթանա։ 

Հաջորդող օրն արդեն օրենսդրական նախագծերի E-draft հարթակում հայտնվել էԱշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” օրենքի նախագիծ, որով նախատեսվում է, որ սանիտարահիգիենիկ նորմերին չենթարվկելը պատճառ կարող է հանդիսանալ աշխատանքային պայմանագրի լուծման։ 

Միաժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել եռակողմ քննարկում նշված նախագծի վերաբերյալ՝ սոցիալական գործընկերների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների՝ Արդարադատության, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները, քննարկվել են նախագծերում առաջարկվող փոփոխությունները․ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումններն ու առաջարկները։

Ցավոք, քննարկման ընթացքում տպավորություն ստեղծվեց, որ ոչ բոլոր պետական կառույցներն են հասկանում, թե ինչու ժողովրդավար երկրներում որոշումներ ընդունելիս, դրանք նախապես քննարկում են դրանք այն շահառուների հետ, ում այդ որոշումները վերաբերվելու են։ Քննարկման նպատակը պետք է լիներ աշխատողների և գործատուների կարծիքներն ու առաջարկությունները և, ինչու ոչ, նաև քննադատությունը լսելը, սակայն քննարկմանը ներկա Առողջապահության նախարարության պատասխանատուները առանձնապես հակված չէին լսելու։ Հակառակը՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը բարձր տոնայնությամբ փորձում էր արհմիություններին համոզել պատվաստման անհրաժեշտության մեջ, ինչը մենք չէինք էլ վիճարկում․ թվում էր, թե մեզ մեղադրում են կորոնավիրուսով պայմանավորված լարված իրավիճակում։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկեց սոցիալական գործընկերներին ներկայացնել Նախագծի վերաբերյալ դիտարկումներն ու մեկնաբանությունները նաև պաշտոնական գրությամբ, ինչը հետագայում արվեց։

One comment

  1. Pingback: Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին չքվեարկել Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական” փոփոխությունների օգտին

Comments are closed.

%d bloggers like this: