Tag: <span>նամակ</span>

Կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ

Պետական կենսաթոշակային համակարգը լի է համակարգային խնդիրներով, որոնք բարդացնում են թոշակառուների կողմից տարիքային կենսաթոշակի լիարժեք և անխափան ստացումը։

Արհմիության Համագումարի հայտարարությունը Արցախի շրջափակման վերաբերյալ

2023թ․ փետրվարի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհնմիության 8-րդ Համագումարը։ Ի թիվս այլ հարցերի, համագումարն ընդունեց հայտարարություն՝ արդեն ամինսերի շարունակվոց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման վերաբերյալ։

ԿԲ-ի պատասխանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին արհմիության առաջարկներին

Օգոստոսին Հայաստանի պետհինարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դիմել էր ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Արհմիությունը, մասնավորապես, համակարգը բարեփոխելու որոշ առաջարկներ էր ներկայացրել։

Քննարկվելու է քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացումը․ Վարչապետի աշխատակազմ

Ինչպես հիշում եք, հունիսի 23-ի՝ հանրային ծառայողի օրվա կապակցությամբ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դիմել էր ՀՀ վարչապետին՝ առաջարկելով բարձրացնել քաղծառայողների բազային աշխատավարձը և համայնքային ծառայողներին ապահովել սոցփաթեթով

Համայնքների ղեկավարներին, մարզպետներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին շնորհավորում ենք Հանրային ծառայությունների օրվա առթիվ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը գրություններ է հղել ՀՀ շուրջ 40 համայնքի ղեկավարներին, ՀՀ մարզպետներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին, շնորհավորելով իրենց և իրենց կառույցների կոլեկտիվներին օրվա առթիվ, ներկայացնելով օրվա խորհուրդը և հանրային ծառայությունների աշխատողների կարևորությունը։

Հանրային ծառայության օրվան ընդառաջ Վարչապետին առաջարկում ենք բարձացնել քաղծառայողների բազային աշխատավարձը

Հանրային ծառայության օրվա՝ հունիսի 23-ին ընդառաջ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը գրություն է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության բոլոր հանրային ծառայողներին և առաջարկելով բարձացնել քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը։

Քաղծառայողների համար ճյուղային բանակցությունների վերաբերյալ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հարցում է ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, խնդրելով պաշտոնապես պարզաբանել, թե Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը, որպես ճյուղային միություն, որի անդամներ են հանդիսանում քաղաքացիական ծառայողներ, ո՞ր պետական մարմնի հետ պետք է վարի բանակցություններ՝ քաղաքացիական ծառայողների համար ճյուղային կոլեկտիվ պայմանագիր կնքելու նպատակով։

Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին չքվեարկել Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական” փոփոխությունների օգտին

Շեշտել ենք մեր մոտեցումը, որ նշված նախագիծը ներկա խմբագրությամբ ընդունելը պարարտ հող է ստեղծելու գործատուի կողմից կամայականությունների դրսևորման համար։

Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ, թե քանի աշխատող է պատվաստված

Չնայած այս խնդրահարույց օրենսդրական փոփոխության առաջ մղելը, Կառավարությունը տեղյակ չէ, թե ինչպիսին է ՀՀ աշխատողների պատվաստման վիճակագրությունը։ Կառավարության ներկայացրած տվյալներով մոտ 700 հազար անձ արդեն ստացել է առնվազն պատվաստման մեկ դեղաչափ, այնինչ Հայաստանում աշխատողների քանակը մոտ 600 հազար է։