Ինչպես հիշում եք, հունիսի 23-ի՝ հանրային ծառայողի օրվա կապակցությամբ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դիմել էր ՀՀ վարչապետին՝ առաջարկելով բարձրացնել քաղծառայողների բազային աշխատավարձը և համայնքային ծառայողներին ապահովել սոցփաթեթով։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարից ստացված պատասխան գրության մեջ նշվում է, որ 2023 թվականին նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ քննարկվելու է նաև քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացումը։