Հանդիպում Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված

Հանդիպում Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված

Հունիսի 2-ին Ազգային ժողով – քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի հերթական առցանց հանդիպմանը, որը կազմակերպվել էր “ՕքսիՋեն” հիմնադրամի կողմից, քննարկվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծում ներկայացված փոփոխությունները, ինչպես նաև նախագծի բարելավմանը միտված առաջարկները: Քննարկմանը մասնակցեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Մշակույթի աշխատողների արհմիության նախագահը, ՀԱՄԿ-ի ներկայացուցիչները․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Հանդիպմանը ներկայացված առաջարկները և դիտողությունները կներկայացվեն օրենսդիր և գործադիր մարմինների մեր գործընկերներին:

%d bloggers like this: