Հայաստանի պետհիմնարկների ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դիմել է քաղաքապետարանին՝ առաջարկելով վերանայել ցածր և միջին օղակի համայնքային ծառայողների վարձատրությունը։ Դիմումի մեջ նշվում է, որ օրինակ բաժնի պետի աշխատավարձը, որը միջին օղակում ամենաբարձրն է, հարկերից հետո կազմում է ընդամենը 300 000 դրամ, այնինչ, ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ տնային տնտեսություններում ընտանիքը միջինում բաղակացած է 3․4 (3 ամբողջ չորս տասնորդական) հոգուց։ Մեկ հոգու սպառողական զամբյուղն էլ 2024 թ II կիսամյակի համար կազմում է 77 065 դրամ: Փաստորեն, նույնիսկ ամենաբարձր աշխատավարձը բավարար չէ միջին վիճակագրական ընտանիքի բազային ծախսեր հոգալու համար՝ դեռ չհաշված վարձակալության, ուսման վարձերը, հնարավոր վարկերը և այլն։
Նշվում է նաև, համայնքային ծառայողների մի մասը ստիպված է լրացուցիչ եկամտի աղբյուրներ գտնել և այլ աշխատանք կատարել, թեպետ օրենսդրությամբ դա չի թույլատրվում։
Քաղաքապետին ուղղված դիմումն ամբողջությամբ կարելի է գտնել այստեղ։
Քաղաքապետարանից պատասխանել են արհմիության գրությանը։ Պատասխանի մեջ նշվում է, որ գնահատում են նվիրվածությունն ու աշխատանքը, միևնույն ժամանակի նշվում է, որ ընտանիքի անդամների միջինացված “3-4 անձի պարագայում համայնքային ծառայողին որպես ընտանիքի միակ աշխատող անդամ դիտարկելն այնքան էլ ընդունելի չէ“։
Երևան քաղաքի 2025-2027թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվել է Երևանի քաղաքապետարանի աշխատավարձային ֆոնդի 30% բարձրացում 2024թ․ համեմատությամբ։
Քաղաքապետարանի պատասխանը հասանելի է այստեղ։
