Փետրվարի 14-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում Առողջապահության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ կապված Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին օրինագծի հետ։ Քննարկմանը մասնակցեց արհմիության կազմակերպական աշխատանքնմերի և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։
Քննարկման արդյունքներով հաստատվեց, որ ապահովագրության համակարգի ներդրման դեպքում աշխատողների կողմից տարեկան վճարվելու է շուրջ 164 000 դրամ ապահովագրավճար։ 300 հազար դրամից ցածր աշխատավարձի դեպքում այդ վճարի մի մասը սուբսիդավորվելու է պետական բյուջեից։ Նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին արհմիությունների ներկայացուցիչների հարցերին, լսեցին նրանց առաջարկները։
Մտահոգիչ է, որ ապահովագրության համակարգի ներդրումը կարող է բացասաբար անդրադառնալ պետական աշխատողների աշխատանքային պայմանների վրա, քանի որ վերջիններիս անվճար տրամադրվող սոցիալական փաթեթին փոխարինելու է պարտադիր վճարովի ապահովագրությունը։
Նախարարության ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացվեցին մեր արհմիության դիրքորշումներն օրինագծի վերաբերյալ։

