Խորհրդարանական լսումներ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

Խորհրդարանական լսումներ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

Փետրվարի 24-ին Ազգային Ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագծի վերաբերյալ, որին մասնակցում էին նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և կազմակերպական աշխատանքների ու արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը բացման խոսքում ներկայացրեց խորհրդարանական լսումներ հրավիրելու շարժառիթները։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց փոփոխություններում ներառված հիմնական կարգավորումները։

Լսումների ընթացքում ելույթ ունեցան Անահիտ Ասատրյանը և Արսեն Իգիթյանը։ Նրանք նշեցին սոցիալական գործընկերության ու խորհրդատվության իրավունքի ամրագրման անհրաժեշտությունը օրենսդրության մեջ, որպեսզի լիարժեք իրացվեն աշխատանքային հիմնարար իրավունքները։ Նշեցին նաև միավորման ազատության պաշտպանության անհրաժեշտության մասին, քանի որ ներկայումս օրենսդրական բացերի պատճառով պետական գործատուների կողմից համակարգային կերպով խախտվում են արհմիությունների իրավունքներն ու ազատությունները։

Անահիտ Ասատրյանի ելույթը ստորև։

Արսեն Իգիթյանի ելույթը հասանելի է ստորև։

One comment

  1. Pingback: Աշխատանքային օրենսգրքի բարեփոխում. առաջարկներ

Comments are closed.

%d bloggers like this: