Քաղաքապետից ստացվել է արհմիությունների գրության պատասխանը

Քաղաքապետից ստացվել է արհմիությունների գրության պատասխանը

Ինչպես հիշում եք, անցած տարվա նոյեմբերին Երևանի քաղաքապետարանի և մի շարք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատողների արհմիությունների ղեկավարները համատեղ նամակով դիմել էին Երևանի քաղաքապետին և Ավագանու խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկել Երևանի քաղաքապետարանի աշխատողներին միանվագ արձակուրդային վճարի տրամադրումը, ինչպես նաև հանգստի սոցիալական փաթեթով ապահովելու հնարավորությունը։ Արհմիություններն առաջարկել են նաև բարձրացրած հարցերը քննարկել կոլեկտիվ բանակցությունների շրջանակում՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժնի։ Դեկտեմբերի վերջին, քանի որ այդպես էլ որևէ պատասխան չէր ստացվել, արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը Երևանի ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց գրության իրավիճակի վերաբերյալ։

2023 թվականի փետրվաի 17-ին քաղաքապետից ստացվել է արհմիությունների գրության պատասխանը։

Պատասխանը ներկայացվում է այստեղ։ Նշենք նաև, որ կոլեկտիվ բանակցություններ սկսելու մասին առաջարկ պարունակող գրություններին, համաձայն Աշխատանքային օրենսգրքի և Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրենքի, գործատուն պետք է գրավոր պատասխանի 7 օրվա ընթացքում։ Այնինչ այս առաջարկն ընդհանրապես անտեսվել է։ 

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading