Երևանի քաղաքային իշխանություններին առաջարկվում է աշխատողներին ապահովել արձակուրդային վճարով

Երևանի քաղաքային իշխանություններին առաջարկվում է աշխատողներին ապահովել արձակուրդային վճարով

Հաշվի առնելով Երևանի համայնքային ծառայողներից ստացված դիմումները, Երևանի քաղաքապետարանի և մի շարք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատողների արհմիությունների ղեկավարները համատեղ նամակով դիմել են Երևանի քաղաքապետին և Ավագանու խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկել Երևանի քաղաքապետարանի աշխատողներին միանվագ արձակուրդային վճարի տրամադրումը, ինչպես նաև հանգստի սոցիալական փաթեթով ապահովելու հնարավորությունը։

«Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայողների համար, բացի հիմնական սոցիալական երաշխիքներից (անվտանգ, առողջության համար անվնաս և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, վարձատրություն և այլ վճարներ, ամենամյա վճարովի արձակուրդ, պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն և այլն) կարող են սահմանվել նաև լրացուցիչ այլ սոցիալական երաշխիքներ։
Այդպիսի լրացուցիչ երաշխիք սահմանված է քաղաքացիական ծառայողների համար։ Մասնավորապես՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով։ Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն։

Արհմիություններն առաջարկել են նաև բարձրացրած հարցերը քննարկել կոլեկտիվ բանակցությունների շրջանակում՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժնի։

Գրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ՝ https://arhmiutyun.org/wp-content/uploads/2022/11/Համայնքային-ծառայողներ՝-երաշխիքներ.pdf

One comment

  1. Pingback: Քաղաքապետը պատասխանել է արհմիությունների առաջարկին

Comments are closed.

%d bloggers like this: