Առաջարկներ վեճերի լուծման արտադատական համակարգի վերաբերյալ

Առաջարկներ վեճերի լուծման արտադատական համակարգի վերաբերյալ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգ։

Նախագծով  առաջարկվում է, որ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ներքո ստեղծվի հանձնաժողով 3 անձից․ մեկը՝ տեսչական մարմնի ներկայացուցիչ, երկրորդը՝ արհմիությունների կոնֆեդերացիայից և երրորդը՝ գործատուների միությունից։ Աշխատողները, որոնց իրավունքները խախտվել են դատարան դիմելու փոխարեն կարող են դիմել այդ հանձնաժողով վեճը լուծելու համար։

Մի քանի տարի առաջ նման նախագծի քննարկումների ժամանակ արհմիությունները առաջարկել են, որ նման հանձնաժողովներ ստեղծվեն այն կոլեկտիվներում, որտեղ կան արհմիություններ, գործատուի և աշխատողների ներկայացուցիչներից բաղկացած, սակայն նման կարգավորում չի առաջարկվում նախագծով։

Նախագծի վերաբերյալ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու առաջարկները։

Դրանք հասանելի են այստեղ։

Առաջարկները ներկայացնելուց հետո ստացել ենք նախագիծը զգալիորեն փոփոխված տարբերակը: Այն դեռ բաց հանրային քննարկման չի դրվել։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading