Կառավարությունը պատասխանել է “կուտակայինի” վերաբերյալ արհմիության գրությանը․ այն նույնությամբ կրկնում է ԿԲ-ի պատասխանը

Կառավարությունը պատասխանել է “կուտակայինի” վերաբերյալ արհմիության գրությանը․ այն նույնությամբ կրկնում է ԿԲ-ի պատասխանը

Ինչպես գիտեք, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը 2022թ․ օգոստոսին դիմել էր Ազգային ժողով և Կառավարություն՝ ներկայացնելով իր մտահոգություններն ու առաջարկները կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։

ՀՀ վարչապետի աշխատակազմը մեր գրությունն ուղարկել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հանձնարարել շրջանառել այն Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ կենտրոնական բանկ՝ դիրքորոշումներ ստանալու համար։ Ֆինանսների նախարարությունը այդպես էլ չկարոցավ որևէ դիրքորոշում հայտնել, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը նշել էր, որ դեմ չէ, որ պետք է համակարգը բարեփոխվի։

Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հայցել է ՀՀ կենտրոնական բանկի դիրքորոշումը, որն էլ ներկայացվել է արհմիությանը օգոստոս ամսին։

Մի քանի ամիս անց ստացանք նաև պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Սակայն, թեև այն ստորագրված է փոխնախարարի կողմից, գրությունը նույնությամբ կրկնում է Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողովին ուղղված գրությունը։

Նախարարությունից ստացված գրությունը հասանելի է հետրյալ հղումով՝ https://arhmiutyun.org/wp-content/uploads/2022/12/71-02.-Սոցապի-պատասխան-կուտակային.pdf

Իսկ կենտրոնական բանկի կողմից ուղարկված գրությունը հասանելի է այստեղ՝ https://arhmiutyun.org/wp-content/uploads/2022/09/51-02.-kentronakan-banki-patasxan.pdf

%d bloggers like this: