Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ողջունում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել շաբաթական և օրական աշխատաժամանակի նորմալ տևողությունը։
Վերջին անգամ ութժամյա աշխատանքային ռեժիմի հնացած լինելու մասին խոսել ենք Հոկտեմբերի 7-ին Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր հայտարարությունում։
Միևնույն ժամանակ կարծում ենք, որ կարելի էր փոփոխությունն այնպես ներդնել, որ հնարավոր լինել նաև հետզհետե անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթի։
Բազմաթիվ երկրներում արդեն կիրառվում է 6 կամ 7 ժամյա աշխատանքային օրվա կամ 4-օրյա աշխատանքային շաբաթի ռեժիմը և նրանց փորձը փաստում է, որ դա միայն դրական է ազդում կատարած աշխատանքի որակի վրա, բարելավում է աշխատանքի արդյունավետությունը, դրական է ազդում աշխատողների առողջության, ինչպես նաև պետության բնապահպանական խնդիրների վրա, իսկ աշխատաշուկան ավելի հասանելի է դառնում պոտենցիալ աշխատողների համար։
Դիմել ենք ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարություններին՝ կոչ անելով հետ չկանգնել նախագծի ընդունումից՝ անկախ բիզնեսի ներկայացուցիչների դիմադրությունից։
Գրությունը կարող եք տեսնել այստեղ։


Pingback: Կառավարությանն առաջարկվում է ոչ աշխատանքային օրեր սահմանել