Առաջարկվում է ազատել արհմիություններին իրական շահառուների հայտարարագրման պահանջից

Առաջարկվում է ազատել արհմիություններին իրական շահառուների հայտարարագրման պահանջից

Արդարադատության նախարարությունը շրջանառել է օրենսդրական նախագիծ, որով նախատեսում է ՊՈԱԿ-ներին, ՀՈԱԿ-ներին և գործունեությունը ժամանակավորապես դադարեցված կազմակերպություններին ազատել հայտարարագիրը ներկայացնելու պարտավորությունից։ 

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն իր անդամ կազմակերպությունների հետ hամատեղ առաջարկում է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջից ազատել նաև արհմիություններին։

Մասնավորապես, նշել ենք, որ արհմիության նախագահի տվյալներն արդեն իսկ գրանցվում են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում արհմիության հիմնադրման ժամանակ, ինչպես որ պահանջում է օրենսդրությունը։ Ամեն անգամ, երբ արհմիության նախագահն ընտրությունների արդյունքում փոխվում է կամ նախագահի անձնական տվյալները փոխվում են, այդ փոփոխությունները նույնպես գրանցվում են պետական ռեգիստրում։ Այլապես արհմիությունը լիարժեք գործունեություն չի կարող ծավալել պետական ռեգիստրի քաղվածքում տվյալների անհամապատասխանության պատճառով։ Փաստորեն, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելիս, արհմիությունը փաստացի պետական ռեգիստրի գործակալությանը հայտնում է տվյալներ, որոնք արդեն իսկ գրանցված են պետական ռեգիստրում՝ ստեղծելով անհարկի բյուրոկրատիկ բեռ թե՛ պետական ռեգիստրի գործակալության, և թե՛ արհմիությունների համար։

Արհմիությունները, որպես այդպիսին, իրական շահառու չունեն, քանի որ արհմիությունը, լինելով կոլեգիալ ղեկավարվող անդամակցային կառույց չի գործում արհմիության նախագահի անունից կամ արհմիության նախագահի օգտին։ Այս իմաստով արհմիության շահառու են հանդիսանում արհմիության բոլոր անդամները, իսկ որոշ դեպքերում նաև անդամ չհանդիսացող աշխատողները, քան ի որ կոլեկտիվ պայմանագրի գործողությունը կարող է տարածվել նաև այլ աշխատողների վրա։

Առաջարկում նշում ենք, որ նշված պահանջը հսկայական ֆինանսական և վարչարարական բեռ ու հավելյալ բարդություն է ստեղծում արհմիությունների պետական գրանցման գործընթացում, ինչը չի բխում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից՝ Միավորման ազատության մասին ԱՄԿ թիվ 87 կոնվենցիային և դրա հետ կապված ԱՄԿ որոշումներից։ Նշել ենք նաև անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդրահարույց կողմերի մասին։

Առաջարկությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

իրական շահառու արհմիություն

One comment

  1. Pingback: Առաջարկում ենք արհմիություններին ազատել իրական շահառուների հայտարարագրումից

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading