Առաջարկում ենք արհմիությունների վրա չտարածել իրական շահառուի հայտարարագրումը

Առաջարկում ենք արհմիությունների վրա չտարածել իրական շահառուի հայտարարագրումը

2023 թվականից սկսած բոլոր ոչ առևտրային կազմակերպությունների վրա տարածվում է իրական շահառուների հայտարարագրման պարտադիր պահանջը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին նման հայտարարագիր ներկայացնելը արհմիությունների համար բոլորովին անիմաստ է և հաշվի չի առնում արհմիությունների առանձնահատկությունները։ 2023 թվականի ամռանը Արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր հայտարարագրման պարտավորությունից ազատել գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած իրավաբանական անձանց, ինչպես նար պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին։ Այդ ժամանակ առաջարկով էինք հանդես եկել, որպեսզի հայտարարագրման պարտավորությունից ազատվեն նաև արհմիությունները։ Նախագծի հեղինակը պատասխանել էր, որ առաջարկը առանձին կքննարկվի և այլ նախագծերի միջոցով կարող է ներկայացվել։

Այն անգամ կրկին դիմեցինք կառավարությանը և Ազգային ժողովին՝ առաջարկելով հայտարարագրման պարտավորությունը չտարածել արհմիությունների վրա։

Մեր առաջարկում բերել ենք մի քանի կարևոր փաստարկներ։

Արհմիությունները, որպես այդպիսին չունեն կոնկրետ իրական շահառու, քանի որ դրանք հիմնադրվում են կոլեկտիվների կողմից և աշխատում վերջիններիս կամ ավելի լայն հանրության օգտին, իսկ օրենքի կարգավորումներով որպես իրական շահառու պետք է նշել արհմիության նախագահին։

Սակայն արհմիությունները Հայաստանում պարտավոր են գրանցվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, այդ թվում՝ հայտնելով արհմիության նախագահի բոլոր տվյալները։ Այսպիսով, Իրական շահառուի հայտարարագրման դեպքում նախագահի տվյալներն արդեն երկրորդ անգամ ներկայացվում են նույն պետական մարմնին, ըստ որում նորից վճարելով գումար, և արդեն օգտագործելով թվային գործիքներ (ակտիվացված նույնականացման քարտ, համակարգչային գիտելիքներ): Սրանով սահմանափակվում է միավորման ազատության իրավունքի լիարժեք իրացումը։

Ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը․ մի շարք երկրներում իրական շահառուների բացահայտման կարգավորումները չեն վերաբերում արհմիություններին, միաժամանակ պետությունների մեծ մասում արհմիությունների համար նույնիսկ իրավաբանական անձի կարգավիճակ ունենալը պարտադիր չէ։

Առաջարկն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Ի պատասխան մեր առաջարկներին՝ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ այս պահին արհմիությունների համար իրական շահառուի պարտավարության աննպատակահարմարության մասին օրենսդրական նախագիծ չկա։ Միաժամանակ Ազգային Ժողովի ներկայացուցիչներին արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանն անձամբ ներկայացրել է առաջարկի հիմնավորումները։

One comment

  1. Pingback: Կրկին առաջարկեցինք արհմիություններին ազատել ԻՇ հայտարարագրումից – Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading