Հունիսի 23-ը կարող է հանրային ծառայության օր հռչակվել

Հունիսի 23-ը կարող է հանրային ծառայության օր հռչակվել

Հանրային ծառայության օրվա կապակցությամբ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հանդես էր եկել հայտարարությամբ։

Ի պատասխան հայտարարությանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը նշել է, որ կարևորում է Հայաստանում հունիսի 23-ը պաշտոնապես հանրային ծառայողի օր հռչակելու նախաձեռնությունը և պատրաստվում է հանդես գալ «Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի միջազգային օրը նշելու մասին» որոշման նախագծի նախաձեռնությամբ։

Գրասենյակն անդրադարձել է նաև հայտարարության մեջ տեղ գտած այլ հարցերին։ Մասնավորապես, հանրային ծառայողների վարձատրության վերաբերյալ նշվում է, որ աշխատավարձի բարձրացման խնդիրները գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում, և քանի որ այժմ պետական ծառայողների բազային աշխատավարձը կազմում է նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը, այն կարող է բարձրացվել ներկայիս պայմաններում (ըստ օրենքի՝ պետական աշխատողների բազային աշխատավարձը կարող է լինել նվազագույն աշխատավարձի 80%-ից 120%-ի սահմաններում)։ Ըստ այդմ, ըստ Քաղաքացիական ծառայության գրասենյակի՝ 2025-2026 թվականներին նախատեսված է հանրային ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համակարգի վերանայում։ 

Քաղաքացիական ծառայության գրասենյակի գրությունը ողջունելի է։ Հույս ունենք, որ երկար տարիներ ճյուղային արհմիության կողմից բարձրացվող խնդիրները լուծում կստանան։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading