Առաջարկներ Երևանի OGP (ԲԿԳ) գործողությունների ծրագրի վերաբերյալ

Առաջարկներ Երևանի OGP (ԲԿԳ) գործողությունների ծրագրի վերաբերյալ

Ավելի վաղ այս տարի Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր «Տեղական բաց կառավարման գործընկերություն» (Open Government Partnership – OGP) նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու մասին, ինչի վերաբերյալ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն իր առաջարկներն էր ներկայացրել։

Նոյեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր հանրային լսումներ, որի ընթացքում քննարկվեց նաև վերոնշված գործողությունների ծրագրի նախագիծը։

Լսումներին մասնակցեց արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը, որը նեկայացրեց արհմիության դիրքորոշումները նախագծի վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ քաղաքապետարանի արտաքին գրավչության և ներառականության բարձրացման համար կարևոր նախապայման է նաև համակարգում ներքին գրավչություն ու ներառականությունը, ինչը ներառում է քաղաքային իշխանության և համայնքային ծառայողներին ներկայացնող արհմիությունների կամ ճյուղային արհմիության միջև կանոնավոր, արդյունավետ և ժողովրդավար համագործակցություն։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Երևանի քաղաքապետի սոցիալական գործընկերն է համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունների համատեքստում։ Այսպիսով, առաջարկվեց «Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների 2025-2028 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծում նախատեսել նաև սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ ներդրումն ու զարգացումը, մասնավորապես՝ քաղաքապետի և Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության միջև մշակել և կնքել ճյուղային կոլեկտիվ պայմանագիր համայնքային աշխատողների համար, ինչպես նախատեսված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով։

Վերոնշված առաջարկը քաղաքապետարանին ներկայացվել է նաև e-draft հարթակի միջոցով, որտեղ կարող եք գտնել առաջարկն ամբողջությամբ։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading