Մարտի 12-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային ստանդարտների և Աշխատանքային իրավունքի մասնագետ Միրանդա Ֆայերմանը հանդիպեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր խորհրդակցել արհմիության իրավունքների ու աշխատանքային ստանդարտների հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները՝ արհմիության մասին օրենսդրության բարեփոխումներին ընդառաջ։ Միրանդա Ֆայերմանի այցի ընթացքում նախատեսված էր նաև հանդիպումներ օրենսդիր և գործադիր մարմինների հետ։
Խորհրդակցության ընթացքում արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը բաձրաձայնեց արհմիությունների իրավունքների ու անկախության խախտումներրի հետ կապված խնդիրներն ու այդ ոլորտում օրենսդրության անկատարությունը, հանրային հատվածի աշխատողների համար ոլորտային սոցիալական երկխոսության մեխանիզմի բացակայությունը, պետական ու համայնքային ոլորտում գրպանային արհմիությունների խնդիրը։

