Սույն թվականի մարտի 3-ին կայացել է ԵՄ – Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հանդիպումը կառավարության հետ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարություն – քաղհասարակություն համագործակցության ձևաչափը:
Հանդիպման սկզբին Պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը ներկայացրել է ԵՄ – Հայաստան քաղհասարակության պլատֆորմի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման մշտադիտարկման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և Պլատֆորմի հետագա անելիքները: Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Պլատֆորմի անդամների կողմից առաջնահերթ դիտարկվող թեմատիկ ոլորտների շուրջ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցությունը Պլատֆորմի և կառավարության համար առաջնահերթ թեմատիկ ոլորտներով կազմակերպելու վերաբերյալ:
Հանդիպմանը մասնկացել է նաև Պլատֆորմի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։