Արհմիության ներկայացուցիչը ՀՀ-ԵՄ Քաղհասարակության հարթակում

Արհմիության ներկայացուցիչը ՀՀ-ԵՄ Քաղհասարակության հարթակում

2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտած ԵՄ – ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի 366-րդ հոդվածի համաձայն ստեղծվում է Քաղաքացիական հասարակության հարթակ՝ հանդիպումների և կարծիքների փոխանակման համար, որը կազմված կլինի ԵՄ և ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներից։

Մարտի 4-ին հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքով, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչը՝ կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը ներգրավվեց որպես վերը նշված Քաղաքացիական հասարակության հարթակի անդամ։ Հայաստանի արհմիություններից որպես հարթակի կազմում ընգրկվեցին նաև Աննա Բարիկյանը և Տիրուհի Նազարեթյանը։

Քաղաքացիական հարթակում ներկայացված են նաև Գործատուների հանրապետական միության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ ՀՀ և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021թ․ մարտի 1-ին և դրա նպատակներից մեկն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր ոլորտների վերաբերյալ իր օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու միջոցով իր տնտեսական ներուժի զարգացմանը, նպաստել ՀՀ-ում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, ամրապնդել իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանում մոտարկել ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանն ու դիրեկտիվներին։

%d