Ընդունելություն՝ CEPA Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ

Ընդունելություն՝ CEPA Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ

Մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին հրավիրված էր նաև Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

%d bloggers like this: