ՀՀ — ԵՄ քաղհասարակության պլատֆորմի աշխատանքները սկսված են

ՀՀ — ԵՄ քաղհասարակության պլատֆորմի աշխատանքները սկսված են

2022 թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀՀ — ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրով (CEPA) սահմաբնված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի (ՔՀՊ) Հայաստանից ընտրված անդամների առցանց հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր պաշտոնապես տալ Պլատֆորմի աշխատանքների մեկնարկը, քննարկել առաջիկա անելիքները և սահմանել Պլատֆորմի՝ մոտ ապագայի հիմնական առաջնահերթությունները։ Պլատֆորմի անդամները մտքեր փոխանակեցին ներքին և արտաքին հաղորդակցության վերաբերյալ և համաձայնեցին Հայաստանի կառավարության և ԵՄ կառույցների հետ ակտիվ երկխոսության գնալու անհրաժեշտության շուրջ։ Ընդգծվեց նաև քաղաքացիական հասարակության լայն շրջանակների հետ համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը միացավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` մասնակիցներին իր ողջույնի խոսքը փոխանցելու համար: Դեսպանը վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին ՀԸԳՀ-ի շրջանակներում և դրանից դուրս ձեռնարկված բարեփոխումների ջանքերում: Նա նաև ընդգծեց քաղաքացիական հասարակության՝ մարդու իրավունքների պաշտպանության և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտների բարդ թեմաների շուրջ միասնական ձայնով խոսելու, ինչպես նաև դաշտի այլ դերակատարների հետ կառուցողական համագործակցության անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արհմիություններից Պլատֆորմում ներկայացված է Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։

Նյութի աղբյուրը՝ ԵՄ արևելյան գործընկերության Հայաստանյան ազգային պլատֆորմ։

 

One comment

  1. Pingback: ԵՄ - ՀՀ հարթակի հանդիպումը կառավարության հետ

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading