Այսօր՝ Մայիսի 1-ին ողջ աշխարհի արհմիություններն ու աշխատողները նշում են Աշխատողների միջազգային օրը։
Հանրային ծառայությունների միջազգային արհմիությունն (PSI) այսօր կոչ է անում կառավարություններին ներդրումներ կատարել մարդկանց մեջ, վերջ տալ խնայողություններին ու կրճատումներին և արժևորել հանրային արտակարգ ծառայություն մատուցողներին, ինչպիսիք են բուժաշխատողները, փրկարարները, հրշեջները։ Նրանք շարունակում են նվիրաբար աշխատել թե համավարակների, թե պատերազմների ժամանակ, երբ Ուկրաինայում, Սիրիայում, Յեմենում, Պաղեստինում հրթիռները ոչնչացնում են հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզները։ Սակայն, աշխատողները միայն պատերազմական ու համավարակային պայաններում չէ, որ պետք է արժևորվեն, քանի որ ենթակառուցվածքները միշտ էլ պետք է անխափան և որակյալ գործեն։
Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիան էլ իր հերթին հիշեցնում է, որ խաղաղության կարևոր նախապայման է սոցիալական արդարությունն ու նոր սոցիալական պայմանագիրը։
Արհմիությունները կոչ են անում ավելի ակտիվ անդամագրվել իրենց և ավելի հաստատուն քայլերով պահնջեն կառավարություններից արդարություն, պետական ծառայությունների լիարժեք ֆինանսավորում և աշխատողների համար բարենպաստ օրենքների ընդունում։