Հանդիպում աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով

Հանդիպում աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը մասնակցեց «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից համակարգվող «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» ցանցի նախաձեռնած աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով հանդիպմանը։

Միջոցառման նպատակը Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթությունները, բարեփոխումների և համագործակցության հնարավորությունները քննարկելն էր, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ համատեղ գործողությունների նախնական պլան ձևավորել, քարտեզագրել առաջիկա քայլերը «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» աշխատանքային իրավունքների հարթակի ներքո իրականացնելու համար: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղհասարակության, արհմիությունների ու մասնավոր հատվածի, միջազգային կառույցների գործընկերներ:

%d bloggers like this: