Աշխատանքային շարունակական խնդիրների մասին Քաղհասարակության պլատֆորմի 7-րդ նիստին

Աշխատանքային շարունակական խնդիրների մասին Քաղհասարակության պլատֆորմի 7-րդ նիստին

Դեկտեմբերի 5-ին Բրյուսելում հրավիրվեց ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի 7-րդ հերթական նիստը, որի անդամ է Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։

Պլատֆորմի նիստերում ներկայացվում է Եվրամիության և Հայաստանի միջև կնքվա] CEPA (Համապարփակ և ընդլայնված գործընկերության) համաձայնագրի ոլորտների կատարողականը։

Իր ելույթում Արսեն Իգիթյանը նշեց, որ չնայած արհմիությունների ջանքերին, աշխատանքային և սոցիալական ոլորտում բարեփոխումները դանդաղ կամ ընդհանարպես չեն իրականանում և խնդիրները տարեց տարի նույնն են։ Մասնավորապես՝

  • բացակայում է ազգային մակարդակում պարտադիր եռակողմ գործընկերության համակարգը, չնայած ՀՀ կողմից վավերացված միջազգային պարտավորություններին
  • ստեղծված չէ նաև պետական ոլորտի աշխատողների համար երկկողմանի ճյուղային կոլեկտիվ բանակցության համակարգ՝ համապատասխան պետական մարմնի բացակայության պատճառով
  • մինչ այժմ սահմանված չէ գործատուի հետ կոլեկտիվ բանակցելու իրավունքն արհմիության համար

Վերջերս շրջանառված “Արհեստակցական միությունների մասին” օրենքում փոփոխությունների նախագծով այդպիսի իրավունքն առաջարկվում է սահմանել և կարևոր է այդ նախագիծը կյանքի կոչվի

  • Օրենքների և հատկապես աշխատանքային օրենսդրության հանդեպ վերահսկողության ինստիտուտը շարունակում է տապալված մնալ օրենսդրական խնդիրների և տեսչական մարմիններր անբավարար լիազորությունների ու կոմպետենտության պատճառով։ Գործնականում հանդիպող խախտումների գերակշիռ մեծամասնությունը դատապարտված են չհայտնաբերման, իսկ ստուգումները մեծամասամբ անարդյունք են վերջանում, այն էլ՝ վտանտի տակ դնելու դրանց մասին հայտնողներին
  • Ողջունելի է երկար սպասված Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, հատկապես խոցելի խմբերի համար, սակայն անթափանցիկ և անարդար է աշխատողերի համար։ Միայն աշխատողներից ապահովագրության վճար հավաքագրելու մոդելը եզակի է, հակասում է եվրոպական ու սոցիալական արդարության սկզբունքներին։ Բացի այդ, ապահովագրավճարները ռեգրեսիվ բնույթ ունեն և մինչ այժմ անհայտ է, թե ինչ է կոնկրետ ծածկելու ապահովագրությունը, թեպետ մինչև հունվարի 1-ը մնացել են հաշված օրեր։
  • Շարունակվում է ՀՀ-ում առանց օրինական հիմքերի բնակվող օտարերկրացիների անօրինական աշխատանքային շահագործումը, ինչը ևս տեսչական ինստիտոտի տապալման և միջգերատեսչական անբավարար համագործակցության հետևանք է։ Տեղի է ունենում նաև ՀՀ մուտքի վիզայի հետ կապված օրենսդրության բացերի չարաշահում՝ նմանատիպ օտարարեկրացիներին ՀՀ տեղափոխման ժամանակ։

Արսեն Իգիթյան քաղհասարակության պլատֆորմ
ԵՄ ՀՀ Քաղհասարակության պլատֆորմ

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading