Առաջարկ ընդլայնել սոցփաթեթը

Առաջարկ ընդլայնել սոցփաթեթը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության կողմից շրջանառվել էր Սոցփաթեթի վերաբերյալ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ՝ հայելով արհմիությունների կարծիքը։

Առաջարկել ենք ընդլայնել սոցփաթեթի շահառուների ցանկը, ներառելով նաև “Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության, և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կազմակերպությունները։

Նշել ենք, որ ՊՈԱԿ-ների աշխատակիցները շատ դեպքերում նույն աշխատանքն են կատարում, ինչ որ պետական գերատեսչությունների հաստիքներում աշխատող տեխնիկական աշխատակիցները, որոնք օգտվում են սոցիալական փաթեթից։ Բացի գերատեսչություններից, նմանատիպ պետական ոչ առևտրային կազմակերպություններ ևս կան, որոնց աշխատողները օգտվում են սոցիալական փաթեթից։ Կարծում ենք, որ արդարության տեսանկյունից ճիշտ չէ, որ տարբեր պետական կազմակերպություններում աշխատող և միևնույն աշխատանք կատարող աշխատողների մի մասն ունի սոցփաթեթ, իսկ մյուս մասը՝ ոչ։ Նախկինում նման առաջարկով մի քանի անգամ դիմել էին կառավարությանը։

Առաջարկը կրկին անգամ չի ընդունվել։ Ինչպես նշում է գերատեսչությունը՝ “նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 3.1-ին ենթակետի, որով նախատեսված չէ սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկում նաև «Սպասարկում» կամ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կազմակերպությունները ներառելու ուղղությունները“։

Սակայն, նախարարություն խոստանում է առաջարկը քննարկել սոցփաթեթի շահառուների շրջանակի հետագա ընդլայնումների շրջանակում։

One comment

  1. Pingback: 2025 II եռամսյակի ամփոփում

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading