Հունիսի 24-ին “CityZEN” ժամանցային կենտրոնում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կողմից կազմակերպվեց ավանդական դարձած բոուլինգի թիմային 11-րդ մրցաշարը, որը նվիրված էր Հանրային ծառայությունների օրվան։
Մրցաշարին մասնակցեցին Կադաստրի կոմիտեի, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Պետական եկամուտների կոմիտեի, Վիճակգրական կոմիտեի, Շենգավիթ և Մալաթիա վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի, Մատենադարանի աշխատողների, Երևանի թիվ 3 Մանկապատանետկան ստեղծագործական կենտրոնի արհմիությունների, ինչպես նաև Մասիսի, Վայոց Ձորի և Գավառի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի տարածքային արհմիությունների թիմերը։
Թիմային առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրեց և արժանացավ Ճյուղային արհմիության գավաթին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհմիության թիմը՝ հավաքելով 645 միավոր։ 2-րդ տեղը զբաղեցրեց Պետական եկամուտների կոմիտեի աշխատողների արհմիության թիմը 620 միավորով։ 3-րդ տեղը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհմիության թիմը 584 միավորով։
Անհատական մրցույթում 1-ին տեղը 169 միավորով գրավեց Հովհաննես Քաբաբյանը ՊԵԿ-ից։ 2-րդ տեղը 148 միավորով զբաղեցրեց Վահե Սարգսյանը Վայոց Ձորի մարզի տարածքային արհմիությունից, իսկ 3-րդ տեղը 126 միավորով զբաղեցրեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինե Թոքմաջյանը։
Շնորրհավորում ենք առաջնության մասնակիցներին և հաղթողներին ու շնորհակալություն ենք հայտնում ակտիվ մասնակցության համար։






























































