Ավարտվեց արհմիության սեղանի թենիսի հերթական մրցաշարը

Ավարտվեց արհմիության սեղանի թենիսի հերթական մրցաշարը

Տեղական ինքնակառավարման օրվան ընդառաջ՝ նոյեմբերի 3-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Դինամո մարզադահլիճում կազմակերպել էր սեղանի թենիսի թիմային մրցաշար, որին մասնակցեցին պետական ու համայնքային ոլորտի 8 արհմիութենական կոլեկտիվներ։

Ճյուղային արհմիության գավաթին արժանացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի արհմիության թիմը՝ զբաղեցնելով առաջին տեղը։

Երկրորդ տեղը գրավեց Էրեբունու (թիվ 3) մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի արհմիության թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի արհմիության թիմը։

Անհատական հաշվով առաջին տեղը գրավեց Հրայր Սողոմոնյանը (Վիճակագրական կոմիտե), երկրորդ տեղը՝ Ալլա Շախկուլյանը (ՊԵԿ), երրորդը՝ Ալիկ Հովհաննեսովը (Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն)։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading