Հունիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության բոուլինգի թիմային 12-րդ մրցաշարը՝ անդամ կազմակերպությունների միջև։ Այն նվիրված էր հունիսի 23-ին նշվող Հանրային ծառայության օրվան։
Թիմային մրցաշարին մասնակցեցին՝
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
- ՀՀ վիճակագրական կոմիտեի
- Կադաստրի կոմիտեի
- Խարբերդի Մասնագիտացված Մանկատան
- Մատենադարանի
- Մասիսի պետհիմնարկների, ՏԻՄ-երի տարածքային արհմիության
- Գավառի պետհիմնարկների, ՏԻՄ-երի տարածքային արհմիության
- Երևանի թիվ 3 Մանկապատանետկան ստեղծագործական կենտրոնի
- Վարչապետի աշխատակազմի “Սպասարկում” ՊՈԱԿ-ի
- “Կառավարական առանձնատների տնտեսություն” ՊՈԱԿ-ի
- Արդարադատության նախարարության
կոլեկտիվների թիմերը։
Մրցաշարում 3-րդ տեղը զբաղեցրեց Էրեբունի մանկապատանեկան ստողծագործական կենտրոնի արհմիության թիմը (510 միավոր)։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Գավառի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը (593 միավոր)։
Մրցաշարում հաղթեց և Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության գավաթին արժանացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիմը (717 միավոր):
Անհատական մրցույթում 3-րդ տեղը 141 միավորով զբաղեցրեց Սարգիս Հովհաննիսյանը Պետական եկամուտների կոմիտեից։
Անհատական մրցույթում 2-րդ տեղը 144 միավորով զբաղեցրեց Դավիթ Մազմանյանը Գավառի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունից։
Անհատական մրցույթում 1-ին տեղը 162 միավորով գրավեց Հովհաննես Քաբաբյանը Պետական եկամուտների կոմիտեից։


























