Արհմիության հայտարարությունը Հանրային ծառայության օրվա կապակցությամբ

Արհմիության հայտարարությունը Հանրային ծառայության օրվա կապակցությամբ

ՄԱԿ-ի կողմից հունիսի 23-ը հռչակված է որպես Հանրային ծառայության օր։

Օրվա կապակցությամբ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահությունն ընդունել է հայտարարություն, որը ներկայացված է ստորև։

Այսօր, Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակված Հանրային ծառայության օրը, մենք ճանաչում և նշում ենք պետական ու համայնքային ծառայողների անգնահատելի ներդրումը մեր պետության և համայնքների զարգացման գործում: Հանրային ծառայողները հասարակության ողնաշարն են։ Պետական ծառայության աշխատողները կարևոր նշանակություն ունեն հասարակության շարունակական գործունեության և ճգնաժամերի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման համար: Նրանք ապահովում են առաջանային հանրային ծառայությունների անխափան մատուցումը, պաշտպանում են հավասարությունն ու արդարությունը, ապահովում են հանրային անվտանգությունն ու բարեկեցությունը: Գտնում ենք, որ կարևոր հրամայական է բարձրացնել հանրային ծառայությունների որակը Հայաստանում, ապահովել դրանց ճանաչելիությունը, ինչպես նաև հանրային ծառայությունը դարձնել ավելի գրավիչ։ Միաժամանակ, արձանագրում ենք, որ հանրային ծառայությունում առկա են խնդիրներ աշխատողների բարեկեցության և իրավունքների լիարժեք իրացման հետ կապված։

Հետևապես՝ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիությունն անհրաժեշտ է համարում․

  • պետական ներդրումների ավելացումը և հանրային ծառայողների վարձատրության բարձրացումը։ Այդ թվում՝ բազային աշխատավարձի բարձրացման և սանդղակների վերանայման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։ Հանրային ծառայողների արժանապատիվ վարձատրությունը, թեև ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է հանրային ծառայությունների բարձր որակը երաշխավորելու համար
  • պետական ծառայության աշխատողների համար կոլեկտիվ բանակցությունների իրավունքի իրացման ապահովումը։ Դա հնարավոր է պետական ծառայողներին միավորող Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության համար սոցիալական  գործընկեր սահմանելու դեպքում
  • հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետությունում որպես Հանրային ծառայողի օր հռչակումը։ Պաշտոնապես ճանաչված օր սահմանելը կարևոր է հանրային ծառայողների նվիրումն ու քրտնաջան աշխատանքը հարգելու և ընդգծելու համար։

Վերոշարադրյալ քայլերը կարևոր են պետության քաղաքականությունը վերաիմաստավորելու և աշխատողներին, մարդկանց ու մոլորակը շահույթից վեր դասելու համար: Մենք հորդորում ենք որոշում կայացնողներին միջոցներ ձեռնարկել՝ ի աջակցություն հանրային ծառայողների, որոնց աշխատանքն անփոխարինելի է մեր հասարակության բարօրության համար:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահություն

հայտարարություն Հանրային ծառայության օր

2 Comments

  1. Pingback: Ավարտվեց բոուլինգի 11-րդ թիմային մրցաշարը – Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

  2. Pingback: Կառավարության արձագանքները արհմիության հայտարարությանը

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading