Անահիտ Ասատրյանը Երևանի քաղաքապետին կից խորհրդում

Անահիտ Ասատրյանը Երևանի քաղաքապետին կից խորհրդում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանն ընդգրկվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում։

Խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին։ Քննարկվել են Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի և դրանց գծով արտոնություններ սահմանելու, Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի, Երևանի զարգացման 2024-2028 թվականների ծրագրի, 2024 թվականի Երևանի զարգացման ծրագրի մասին հարցերը։

Որոշվել է նշված նախագծերը ներկայացնել հանրային քննարկման, որից հետո դեկտեմբերի 5-ին խորհրդի նիստում քննարկել արդեն հանրային քննարկում անցած նախագծերը։

Անահիտ Ասատրյանը Երևանի քաղաքապետին կից խորհրդում
%d bloggers like this: