Տեղական ինքնակառավարման համաեվրոպական կոնֆերանս

Տեղական ինքնակառավարման համաեվրոպական կոնֆերանս

2023 թվականի սեպտեմբերի 29-ին Բրյուսելում տեղի ունեցավ Տեղական ինքնակառավարման համաեվրոպական կոնֆերանսը, որին մասնակցեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։

Կոնֆերանսը հիմնականում նվիրված էր ներպատվիրակման և արտապատվիրակման թեմային՝ հանրային ծառայությունների որակի, համայնքային շրջակա միջավայրի, համայքնային գումարների տնտեսման և աշխատողների ու համայնքների իրավահավասարության համատեքստում։

Ներկայացվեցին մի շարք հետազոտություններ և ծավալվեցին քննարկումներ։

Կլիմայական ճգնաժամի հաղթահարումը համայնքերի խնդիրն է

Հետազոտություններից մեկը նվիրված էր բնապահպանական ճգնաժամին և համայնքային ու հանրային աշխատողների վրա դրա ազդեցությանը։ Շեշտվեց արհմիությունների հետ խորհդակցմամբ համայնքային ներդրումների ավելացման անհրաժեշտությունը, որով հնարավոր կլինի միջոցներ ներդնել կլիմայական փոփոխության ազդեցությունը աշխատողների և համայնքների վրա մեղմելու ուղղությամբ։ Վերլուծվեց Վիեննա քաղաքի օրինակը, որտեղ հանրային ծառայությունում թույլատրելի ջերմաստիճանի շեմի վերաբերյալ ստանդարտներ են ներդրվում, իսկ համայնքային գործատուներն աշխատողներին ապահովում են շոգից և արևից պաշտպանվելու միջոցներով։ Համայնքների պատասխանատվությունն է նաև փոխակերպել աշխատատեղերը, բարեփոխել հանրային տրանսպորտն ու խստացնել ածխածնային արտանետումների ստանդարտները, բարեփոխել աղբանետման համակարգը, զարգացնել այսպես կոչված “փափուկ տուրիզմը” և այլն։

Այլ հետազոտությունը շեշտեց կառավարման խորհուրդներում արհմիության հատուկ ներկայացուցչի առկայության անհրաժեշտությունը՝ կանաչ փոխակերպման և կենսակայուն քաղաքականության բարեփոխումների ներդրման ընթացքում։

Մեկ այլ խնդիր է համայնքային մարմիններում շենքերի ապա-ածխածնայնացման (դեկարբոնիզացիա) և ապամասնավորեցման հմտություններով աշխատատեղերի ստեղծումը։

Աութսորսինը մեծացնում է գենդերային անհավասարությունը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մաքրման, աղբահանության, ճանապարհաշինության, տրանսպորտի և անվտանգության համակարգերի արտապատվիրակումը (աութսորսինգ) և մասնավորեցումը մեծացնում է այդ ոլորտներում աշխատող մարդկանց միջև գենդերային անհավասարությունը, քանի որ արտապատվիրակված ընկերությունները միջոցներ չեն ձեռնարկում աշխատուժի և վարձատրության բնագավառում անհավասարության վերացման ուղղությամբ։

Այլ հետազոտությունները ցույց են տալիս, թե որքանով են զարգանում քաղաքներն ու տնտեսվում համայնքային բյուջեները, երբ համայնքային ծառայությունները հետ են վերցվում մասնավորեցումից և արտապատվիրակությունից, իսկ որոշումների ընդունման գործընթացները ապակենտրոնացվում են։

Տեղական ինքնակառավարման համաեվրոպական կոնֆերանս
Տեղական ինքնակառավարման համաեվրոպական կոնֆերանս
%d bloggers like this: