Հերթական բոուլինգի մրցաշարը հանրային ծառայության օրվա առթիվ

Հերթական բոուլինգի մրցաշարը հանրային ծառայության օրվա առթիվ

Հունիսի 24-ին “Փլեյ Սիթի” ժամանցային կենտրոնում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կողմից կազմակերպվեց ավանդական դարձած բոուլինգի թիմային 10-րդ մրցաշարը, որը նվիրված էր Հանրային ծառայությունների օրվան։

Մրցաշարին մասնակցեցին Վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Կադաստրի կոմիտեի, Երևանի 141 մանկապարտեզի, Ֆինանսների նախարարության, ԲՏԱ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ ՎՇ ղեկավարների աշխատակազմերի, Հայաստանի պատմության թանգարանի, ՊԵԿ-ի և Վայոց Ձորի տարածքի արհմիութենական թիմերը:

Թիմային առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրեց և արժանացավ Ճյուղային արհմիության գավաթին ՊԵԿ աշխատողների արհմիության թիմը՝ հավաքելով 686 միավոր։ 2-րդ տեղը զբաղեցրեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհմիության թիմը 683 միավորով։ 3-րդ տեղը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհմիության թիմը 607 միավորով։

Անհատական մրցույթում 1-ին տեղը 178 միավորով գրավեց Կարեն Լալայանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից և ստացավ ճյուղային արհմիության փոքր գավաթը։ 2-րդ տեղը 168 միավորով զբաղեցրեց ՊԵԿ աշխատակից Հովհաննես Քաբաբյանը, իսկ 3-րդ տեղը 147 միավորով զբաղեցրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհմիության ներկայացուցիչ Հենրի Հակոբյանը։

Շնորրհավորում ենք առաջնության մասնակիցներին և հաղթողներին ու շնորհակալություն ենք հայտնում ակտիվ մասնակցության համար։

%d bloggers like this: